ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Ակնհայտ է, որ Արցախը հայաթափվել է Փաշինյանի գիտությամբ ու լուռ համաձայնությամբ։ Երբ մենք ասում էինք Ալիև-Փաշինյան տանդեմը համաձայնեցված է գործում, ոմանք թերահավատ էին։ Բայց փաստ է, որ 2018-ի Դուշանբեի վերելակից սկսած Նիկոլը սկսեց առանձին հակահայկական ու հակաղարաբաղյան խաղ խաղալ Ալիևի կանոններով։
Սկզբում նա խնդրեց չկրակել, որ ազատվի նախկինների խորհրդարանից։ Հետո ասեց՝ Արցախը Հայաստան է և վերջ, որը կանաչ լույս վառեց ադրբեջանական ագրեսիայի համար։
Հետո մերժեց միջնորդների առաջարկներն ու ուլտիմատում ներկայացրեց նրանց։ Երկուսով պայմանավորված բերեցին պատերազմ։ Պատերազմի ընթացքում Փաշինյանն առնվազն երկու անգամ մերժեց ՌԴ պատերազմը դադարեցնելու առաջարկը,ըստ որի Շուշին ու Արցախի Հանրապետության մեծ մասը մնում էին հայկական վերահսկողության տակ։
Փաշինյանի լուռ համաձայնությամբ Գորիս-Կապան ճանապարհը, Սև լճի 30 տոկոսն ու մեր հայրենիքի 41 քառ. կմ հանձնվեց թշնամուն։ Նրա և Ալիևի համաձայնությամբ 2022-ի օգոստոսի վերջին հայաթափվեց Լաչինի շրջանը։
Այնուհետև Փաշինյան-Ալիև զույգը 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։
Սրան հաջորդեց Արցախի շրջափակումը, որն ակնհայտ երևում էր համաձայնեցված էր կամ առնվազն անակնկալ չէր Նիկոլի համար։
Ամիսներ շարունակ Փաշինյանը ոչ միայն մատը մատին չտվեց, այլ Ալիևի հետ համաձայնության գալով պատրաստում էր Արցախի ադրբեջանացումը։
Ու սրա մասին տեղյակ էին բոլորը։
ՌԴ-ն գոռում էր, որ Նիկոլը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, նույնն ասում էր՝ Բորելը։ Ալիև-Փաշինյան համագործակցության կուլմինացիան եղավ 2023-ի սեպտեմբերին, երբ Արցախի վրա հարձակման ժամանակ Նիկոլն ասեց, որ չի ներքաշվելու պատերազմի մեջ, իսկ մի քանի օր անց էլ ասեց Արցախում էթնիկ զտման դեպքեր չկան։ ՄԱԿ ԱԽ նիստին Նիկոլի այս ադրբեջանահաճո միտքը մեջբերեց Բայրամովը: Նույն Բայրամովն այսօր ասել է, «որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին»։
Ու Նիկոլի տեղյակ լինելու ու ոչինչ չանելու մասին գիտեին և Մոսկվայում, և Բրյուսելում, և Վաշինգթոնում։
Բոլորը գիտեին, որ Նիկոլի ձեռքով ու գիտությամբ է հայաթափվել Արցախը։ Պատահական չէր ՌԴ նախխգահ Պուտինի ակնարկը, որ «Երևանում Բաքվի բանտերում հայտնված Ղարաբաղի նախկին ղեկավարներին չեն ուզում տեսնել»։ Չեն ուզում տեսնել, որովհետև իրենք են հանձնել Արցախի ղեկավարներին Ալիևին ու հայաթափել Արցախը։
Սա է իրականությունը։ Արցախ հանձնող ու հայաթափողը, հանձնելու է նաև Հայաստանը, եթե մնաց...»: