Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«160 000 դրամների մասին մի քիչ ավելի լուրջ». Բաբկեն Պիպոյան

16:18, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2023 թ.
«160 000 դրամների մասին մի քիչ ավելի լուրջ». Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կամայական «բեսեդկում» էլ մի խելոք միտք հնչում է: Մեկը շատ խելացի կհիմնավորի, որ գումարը մի բան էլ քիչ է, մյուսը կհիմնավորի, որ միայն ապուշի մտքով կարող է անցնել նման ահռելի գումար սահմանել: Իսկ իրականում հարցը պետք է դիտարկել ոչ միայն գումարի չափի համատեքստում, այլ նպատակներով ու խնդիրներով:
     Փազլը պետք է տեսնել ամբողջական, իսկ կտորները դիտարկել ամբողջականության մաս: Մենք անում ենք լրիվ հակառակը՝ դիտարկում ենք կտորը փազլից դուրս ու հենց նա դա է պատճառը, որ բովանդակություն, շատ դեպքերում, չենք գեներացնում: Իրականում, երթևեկությունը խայտառակ վիճակում է, քաղաքը՝ գերծանրաբեռնված: Կա խնդիր, որը պետք է լուծել: Իսկ լուծելու համար հարկավոր է միջոցառումների ու միջամտության կոմպլեքս: Միայն մի էլեմենտի ներդրումը, պրոբելմը լուծելու փոխարեն, միայն նոր պրոբլեմ է ստեղծելու՝ լինի դա մի քանի տեղ առանձին գծեր ստեղծելը, թե մի քանի տեղ գնի ավելացումը: Անգամ մի քանի վերգետնյա կամ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելը, կարող է միայն տեղային՝ ցավազրկող էֆֆեկտ ունենալ:
     Հարկավոր է համակարգային բարեփոխման ենթարկել հանրային տրանսպորտը: Ոչ թե մի քանի ավտոբուս բերել ու կողքը նկարվել, այլ իրական, համակարգային՝ անհրաժեշտ թվով ու չափորոշիչներով նոր շարժակազմեր, նոր կանգառներ, նոր գծեր և այլն: Ոչ թե «կիսատ-պռատ», հարց չլուծող, այլ իրական: Ու, երբ տրանսպորտի վիճակն այնքան լավանա, որ մարդը ստիպված չլինի, ինչ գնով ուզում է, մեքենա ձեռք բերել, որ, վերջապես կարողանա հեռու մնալ այս անհուսալի տրասպորտից, այդ ժամանակ միայն հնարավոր կլինի քննարկել առանձնացված գծերի կամ կենտրոնում թանկ կայանման արդյունավետությունը:
     «Ես կարծում եմ» ասելուց առաջ, լավ կլինի, գոնե կես անգամ կարդալ:
     Այ, որ կարդաք, կիմանաք, որ, երբ մարդու տեղաշարժի միակ միջոցը իր լավ կամ վատ մեքենան է, այդ մեքենայի համար աստղաբաշխական գներով ծախսեր սահմանելը բարոյական չէ, երբ չես ապահովել, տեղաշարժման այլընտրանքային հնարավորություն:
     Գիտե՞ք, թե քանի՞ 18 մետրանոց ավտոբուս է անհրաժեշտ մեր քաղաքին և կամ քանի՞ 12 մետրանոց, եթե որոշեն, որ 18-ի փոխարեն, ավել քանակով 12 մետրանոց են բերելու»:

«160 000 դրամների մասին մի քիչ ավելի լուրջ». Բաբկեն Պիպոյան
«160 000 դրամների մասին մի քիչ ավելի լուրջ». Բաբկեն Պիպոյան

Աղբյուրը` Բաբկեն Պիպոյան
3918 | 0
Facebook