«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, բռնության կոչի կասկածանքով, հրավիրվել է կենտրոնի քննչական՝ հարցաքննության: «Չգիտենք՝ ինչ դրվագի մասին է խոսքը, Իսագուլյանը երբևէ իրեն թույլ չէր տա նման կոչ աներ, բայց էս պետությունը, ոնց նայում ենք, Իսագուլյանին հանգիստ չի ուզում թողնի, մենք էլ հանգիստ չենք նայելու, պայքարելու ենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբանը: