Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը խախտել է հրադադարի համաձայնագրի պայմանները՝ չկատարելով առևանգված բոլոր կանանց ազատ արձակելու իր պարտավորությունները:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Իսրայելը նախկինի պես հավատարիմ է մնում իր նպատակներին՝ պատանդների ազատ արձակմանը, ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանը և երաշխիքներ ստանալուն, որ Գազայի հատվածը երբեք սպառնալիք չի ներկայացնի Իսրայելի բնակիչների համար:
ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև յոթօրյա հրադադարն ավարտվել է տեղական ժամանակով ժամը 07:00-ին, որից հետո իսրայելցի զինվորականները հայտարարել են ռազմական գործողությունների վերսկսման մասին: