Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ.

Միջազգային

«Պատերազմը նոր փուլ է մտել». Զելենսկի

14:24, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2023 թ.
«Պատերազմը նոր փուլ է մտել». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ պատերազմը նոր փուլ է մտել: Այս մասին նա ասել է The Associated Press-ին տված հարցազրույցում:

«Մենք պատերազմի նոր փուլում ենք, և դա փաստ է: Ըստ էության, ձմեռը նոր փուլ է»,- ասել է նա:

Պատասխանելով հարցին, թե արդյոք գոհ է հակագրոհի արդյունքներից, Զելենսկին նշել է. «Մենք չենք նահանջում, ես գոհ եմ: Մենք պայքարում ենք աշխարհի երկրորդ բանակի դեմ: Մենք չենք ստացել մեր ուզած բոլոր զենքերը, ես չեմ կարող գոհ լինել, բայց և չեմ կարող շատ բողոքել: Ուկրաինային հաջողվել է տարածքային փոքր հաջողությունների հասնել հակառակորդի դեմ պայքարում»:

4190 | 0
Facebook