Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթի երկու տարբերակ կա՝ ավելի կոշտ և ավելի մեղմ, գրում է Корреспондент-ը:
ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները քննարկում են մանրամասները և հույս ունեն փաթեթն ընդունել դեկտեմբերի 11-ին:
Եվրոհանձնաժողովի պատրաստած փաթեթի նախագիծը անցած շաբաթ փոխանցվել է ԵՄ երկրների համաձայնեցմանը:
«Պատժամիջոցների 12-րդ փաթեթն այժմ լրամշակվում է: ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները քննարկում են մանրամասները։ Հուսով եմ՝ այն շուտով հավանության կարժանանա, և մենք կկարողանանք դեկտեմբերին այն ներկայացնել ԵՄ Խորհրդի նիստին»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
Նշվում է, որ պատժամիջոցների 12-րդ փաթեթը պետք է ուժեղացնի սահմանափակումները Ռուսաստանի եկամուտների աղբյուրների և արդյունաբերության նկատմամբ, ինչպես նաև սահմանափակի ռազմարդյունաբերական համալիրն ուժեղացնելու՝ Ռուսաստանի կարողությունը: