«Հարկատուների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Փայլակ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2024 թվականի հունվարի 1-ից ավտոկայանատեղի վճարը 160 հազար դարձնելու դեպքում կայանելու հնարավորություն կունենան իշխանավորները և հարուստները: Ի դեպ, պետական կամ համայնքային տրանսպորտային միջոցների կայանատեղի վճարը կվճարվի պետական կամ համայնքային բյուջեների միջոցներից, այսինքն էլի ժողովրդի հաշվին:
Իսկ հասարակ ժողովուրդը, հասարակական տրանսպորտում խցկված, հասարակական տրանսպորտի պատուհանից կհաշվի պետական և թանկարժեք մեքենաները և կհասկանա, որ այնուամենայնիվ, իշխանությունները սիրում են իրենք իրենց և հարուստներին»: