Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն արտասահմանցիներից վերցրել է Պուլկովոն. #Дождь

19:36, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2023 թ.
Պուտինն արտասահմանցիներից վերցրել է Պուլկովոն. #Дождь

Ռուսաստանի կառավարությունը նոր հոլդինգ է ստեղծում Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանը կառավարելու համար՝ այդ իրավունքը վերցնելով արտասահմանյան ընկերություններից: Համապատասխան հրամանագիրը Ռուսաստանի նախագահը ստորագրել է նոյեմբերի 30-ին: Հրամանագրում ասվում է, որ դրանք «հատուկ տնտեսական միջոցներ» են՝ ի պատասխան «ԱՄՆ-ի և նրան միացած օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ոչ բարեկամական գործողությունների»:

Նոր հոլդինգին կփոխանցվի բաժնեմասերի 100%-ը: Ընդ որում, օտարերկրյա ընկերությունները կզրկվեն իրենց բաժնետոմսերը տնօրինելու իրավունքից։

Հոլդինգի մեջ մտնող ռուսական ընկերությունները կպահպանեն այդ իրավունքը։ Պուլկովոյի արտասահմանյան բաժնետերերի թվում են Կատարի սուվերեն հիմնադրամը և գերմանական Fraport ընկերությունը. նրանց է պատկանում օդանավակայանի բաժնեմասերի 25-ական տոկոսը: Եվս 25,01%-ը պատկանում է ՎՏԲ կառույցներին, 24,99%-ը՝ կոնսորցիումին, որը մտնում է Ռուսաստանի պետական հիմնադրամի կազմում, ԱՄԷ-ի Mubadala հիմնադրամին, ինչպես նաև ամերիկյան Baring Vostok-ին: 2022 թվականին գերմանական Fraport ընկերությունը հայտարարել է, որ աջակցում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ կապված Ուկրաինա ներխուժման հետ, և դադարեցնում է գործարար ակտիվությունը: Ընկերության ղեկավարությունը հայտնել է, որ Պուլկովոյում Fraport-ի բաժնեմասի վաճառքն անհնար է մինչև 2025 թվականը՝ պայմանագրի պայմանների պատճառով:

| | |
4543 | 0
Facebook