Խնդրում ենք սպասել...

Համացանց

«102-րդ բազայի մուտքի մոտ խրամատներ են փորում». Կարապետ Պողոսյան

11:48, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2023 թ.
«102-րդ բազայի մուտքի մոտ խրամատներ են փորում». Կարապետ Պողոսյան

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ կից գրառմամբ. «Ինչի՞ց և ումի՞ց են զգուշանում ռուսները...
     Ո՞վ հասցրեց տոտալ անվստահության երբեմնի հուսալի դաշնակից պետությունների միջև:
     Երեկ նկատեցի, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ բազայի մուտքի մոտ դաշտային ինժեներական աշխատանքներ են կատարվում, մասնավորապես խրամատներ, ժամանակվոր (գաբիոններով) ցանցապատնեշներ՝ հողով լցված, տպավորություն է, որ ժամ առ ժամ հարձակման են սպասում։
     Եթե ավելի պատկերավոր նկարագրեմ, ապա ամբողջովին կահավորված է՝ ինչպես կահավորված են լինում դիրքերը առաջնագծում մարտից առաջ...
     Հասկանալի է և տրամաբանական, որ բազան պարտավոր է ավելի զգույշ լինել այնպիսի անտրամաբանական կառավարության օրոք, ինչպիսին Հայաստանի օկուպանտ կառավարիչներն են...
     Իրականում այս ամենն ահազանգ է հայ հասարակությանը՝ հերթական և մոտալուտ աղետի մասին, որը ծնել են 2018-ին եկած թավշյա բռնապետերը։
     Ամբողջապես անվտանգային համակարգից զրկված երկրում մի պահ պատկերացրեք ռուսական ռազմաբազայի հեռանալուց հետո թրքական զորքերի վայրագ մուտքը Հայաստան, նրանց անասնական խրախճանքը...
     Ինչևէ աչքիս եկավ Սիրիան, Ուկրաինան...»:

«102-րդ բազայի մուտքի մոտ խրամատներ են փորում». Կարապետ Պողոսյան
«102-րդ բազայի մուտքի մոտ խրամատներ են փորում». Կարապետ Պողոսյան
«102-րդ բազայի մուտքի մոտ խրամատներ են փորում». Կարապետ Պողոսյան
«102-րդ բազայի մուտքի մոտ խրամատներ են փորում». Կարապետ Պողոսյան
| | |
13884 | 4
Facebook