Խնդրում ենք սպասել...

Համացանց

''Արմենիա''-ն արձագանքել է Լիլի Էլբակյանի գրառմանը

18:01, երեքշաբթի, 27 նոյեմբերի, 2012 թ.
''Արմենիա''-ն արձագանքել է Լիլի Էլբակյանի գրառմանը
     ''Արմենիա'' հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին, ժամը 22:00-ին ''Արմենիա'' հեռուստաընկերությամբ եթեր կհեռարձակվի ''Հայաստանի ձայնը'' երաժշտական նախագծի ''Կույր լսումներ'' փուլի 6-րդ թողարկումը: Այս թողարկման ընթացքում հիմնական ''Կույր լսումներ'' փուլից դուրս մնացած որոշ մասնակիցների կներկայացվի ''Հայաստանի ձայնը'' նախագծի անսպասելի անակնկալը:
    
Ըստ THE VOICE միջազգային ձևաչափի ուղեցույցի՝ նախագծի յուրաքանչյուր փուլն ունի հստակ սահմանված կանոնադրություն: Կույր լսումներ փուլում ձևաչափը նախագծի մարզիչներին հնարավորություն է ընձեռում օգտվելու WILD CARD-ի իրավունքից: WILD CARD-ը կարող է կիրառվել միայն ''Կույր լսումներ'' փուլի ավարտից հետո: Այն եզակի հնարավորություն է նախագիծ վերադարձնել մրցույթից դուրս մնացած տաղանդավոր մասնակիցներից մի քանիսին:
     Համաձայն THE VOICE ձևաչափի կանոնների՝ WILD CARD-ով նախագիծ վերադարձվող մասնակիցների նախնական ընտրությունը նախագծի երաժշտական պրոդյուսերի գործառույթն է: Համապատասխանաբար, ''Հայաստանի ձայնը'' նախագծի երաժշտական պրոդյուսերը` Հայկոն, ''Կույր լսումներ'' փուլից դուրս մնացած մասնակիցներից ընտրել է այն ութնյակին, որից, համաձայն շոուի կանոնների, կրկին ''կույր լսումների'' միջոցով մարզիչները նախագիծ կարող են վերադարձնել միայն 4-ին:
     ''Հայաստանի ձայնը'' նախագծի մարզիչներն ընտրությունը կրկին կատարում են առանց մասնակիցներին տեսնելու` լսելով և գնահատելով միայն ՁԱՅՆԸ: Սակայն WILD CARD-ի իրավունքի կիրառման դեպքում ''Կույր լսումների'' ընթացակարգը մի փոքր այլ է, և լսումներն անցկացվում են այլ ձևաչափով ու կանոններով: ''Հայաստանի ձայնը'' նախագծի մարզիչները՝ լսելով 8 մասնակիցներին, առանց ելույթի մեկնաբանություններ տալու և պտտվելու, կարգային սանդղակով նշում են իրենց համար նախընտրելի 4 մասնակիցներին: Երբ բոլոր մասնակիցներն արդեն ելույթ են ունեցել, սկսվում են մարզիչների խորհրդակցությունները: Մարզիչները միմյանց հետ քննարկումների արդյունքում գալիս են ընդհանուր որոշման, թե որ մասնակիցը, որ մարզչի թիմից է լինելու:
    
     ''Կույր լսումներ'' փուլի և WILD CARD-ի արդյունքում ''Մենամարտ'' փուլ անցնում են 56 մասնակիցներ. յուրաքանչյուր մարզչի թիմում՝ 14 մասնակից: ''Կույր լսումներ'' փուլի ավարտին աստղային մարզիչներից յուրաքանչյուրը ունենում է 13 մասնակից, իսկ WILD CARD-ից հետո յուրաքանչյուր մարզիչ իր խումբ է վերադարձնում ևս 1 մասնակցի: Ընդհանուր հաշվով մասնակիցների վերջնական թիվը պետք է լինի զույգ՝ 14:
     Ըստ մրցույթի կանոնների՝ նախագծի ''Մենամարտ'' փուլի ավարտին յուրաքանչյուր մարզչի թիմում համալրված բացառիկ ձայնային տվյալներով օժտված 14 մասնակցիներից ընդամենը 6-ն են անցնում գալահամերգային փուլ: Այս փուլի սկզբում յուրաքանչյուր մարզչի 14 մասնակիցները կատարում են զուգերգ, որից հետո մարզիչն ինքն է կատարում ընտրությունը և իր կարծիքով ամենախոստումնալից մասնակցին պահում իր թիմում:
     Քանի որ նախագծում մրցակցությունն ընթանում է նաև 4 մարզիչների միջև, նրանցից յուրաքանչյուրը պարտավոր է նախագծում պահել իր ամենաուժեղ մասնակցին՝ մինչև գալահամերգային փուլի եզրափակիչ: Համապատասխանաբար, ''Մենամարտ'' փուլում յուրաքանչյուր մարզչի 14 մասնակիցները երգում են 7 զուգերգ, և նրանցից միայն 7-ն են այն հավանական հավակնորդները, որոնք պետք է անցնեն գալահամերգային փուլ՝ պայքարը շարունակելու: Քանի որ, ըստ նախագծի ձևաչափի, յուրաքանչյուր մարզչի թիմից միայն 6 մասնակից կարող է անցնել գալահամերգային փուլ, մարզիչը վերոնշյալ 7 մասնակիցներից 5-ին վստահաբար անցկացնում է հաջորդ փուլ, իսկ 2-ին տալիս կարմիր գոտում ևս մեկ անգամ երգելու հնարավորություն, որից հետո նրանցից մեկին ընձեռում նախագծում պայքարը շարունակելու իրավունք: Ի հավելումն, կարմիր գոտին վերոնշյալ 2 մասնակցիներին լրացուցիչ հնարավորություն է տալիս կրկին կատարելու ''Կույր լսումներ'' փուլի իրենց երգը, որից հետո մարզիչն ինքն է որոշում, թե նրանցից ով է շարունակում պայքարը նախագծում: Ընդհանուր առումով գալահամերգային փուլ է անցնում 24 մասնակից՝ յուրաքանչյուր մարզչի թիմից 6-ական մասնակից:
     Ինչպես և ամբողջ աշխարհում, այս պայմանների մասին բոլոր մասնակիցները, նախապես, տեղեկացվել են նախագծի ադմինիստրատիվ անձնակազմի կողմից'':
    
     Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլի Էլբակյանը ֆեյսբուքի իր էջում դժգոհություն էր հայտնել նախագծի վերաբերյալ:
9989 | 13
Facebook