Արգենտինան չի միանա BRICS-ին, հայտարարել է այդ երկրի ապագա արտգործնախարար Դիանա Մոնդինոն X սոցիալական ցանցում։
Հինգշաբթի ավելի վաղ նա Infobae լրատվական պորտալին ասել էր, որ Արգենտինան ի վիճակի չէ վճարել BRICS նոր զարգացման բանկին միանալու վճարը:
Արգենտինային, ինչպես նաև Եգիպտոսին, Իրանին, Եթովպիային, ԱՄԷ-ին և Սաուդյան Արաբիային 2024 թվականի հունվարի 1-ից BRICS անդամ դառնալու հրավերի մասին հայտարարվել էր կազմակերպության` օգոստոսին Յոհանեսբուրգում կայացած գագաթնաժողովում։ Որպես նախագահի թեկնածու՝ Արգենտինայի այժմ ընտրված առաջնորդ Խավիեր Մայլին բազմիցս դեմ է արտահայտվել Արգենտինայի՝ BRICS-ին միանալուն: