Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ.

Համացանց

«Դատական համակարգը դարձել է իշխանության վրեժխնդրության գործիք». Լիլիթ Գալստյան

22:54, հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2023 թ.
«Դատական համակարգը դարձել է իշխանության վրեժխնդրության գործիք». Լիլիթ Գալստյան

ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան հրապարակումը․ «ՀՀ դատական համակարգը դարձել է իշխանության քաղաքական ռեպրեսիայի, հետապնդումների ու վրեժխնդրության գործիք։ Առաջնահերթությունը քաղաքական այլախոհներին, քաղաքացիական ու քաղաքական կեցվածք դրսևորողներին լռեցնելն է, և ոչ՝ օրենքն ու արդարադատությունը։
     Հերթական հետապնդման է ենթակվում Բրյուսովի նախկին պրոռեկտոր Ցոլակ Արամի Ակոպյանը։ Այս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը քննում է Ցոլակ Ակոպյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։
     Ց․ Ակոպյանը հիմա էլ մեղադրվում է ամփոփաթերթիկում իր ստորագրությունը դնելու համար։ Հիշեցնեմ, որ նա այդ պահին եղել է տվյալ ֆակուլտետի դեկանը։
     Նաև հիշեցնեմ, որ Բրյուսովն այն ԲՈԻՀ-ն է, ուր ռեկտորի օրինական, կայացած ընտրությունները չեղարկվեցին կամ չվավերացվեցին ԿԳՄՍ նախարարության կողմից, և ոստիկանական հոծ շարքերով շենք ներխուժեց ռեկտորի իշխանահաճո պաշտոնակատարը։
     Սա այն Բրյուսովն է, ուր աշխատանքից հեռացրել կամ պաշտոնազրկել են այլախոհ տասնյակ դասախոսների․․․․
     Անվերջ ամոթի, ապօրինության և անպարկեշտության շարան․․․քաղբանտարկյալների և ոստիկանապետություն ժամանակներ, եղկելի ժամանակներ․․․

Աղբյուրը` Լիլիթ Գալստյան
1114 | 0
Facebook