Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ.

Համացանց

«Պատկերացրեք` սա ի՞նչ կարգի «հանցանք» ա, որ մարդուն բերում են կալանքի». Մենուա Սողոմոնյան

22:24, հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2023 թ.
«Պատկերացրեք` սա ի՞նչ կարգի «հանցանք» ա, որ մարդուն բերում են կալանքի». Մենուա Սողոմոնյան

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը Հակակոռուպցիոն դատարանի բակից ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Ցոլակ Ակոպյանին ձերբակալել են և կալանավորման դատն է ընթանում: «Ինչի՞ համար` նրա համար, որ տարիներ առաջ մարդը լուծարք մնացած ուսանողներից քննություն վերցնելիս դասախոսի բացակայության պայմաններում ստորագրել է: Պատկերացրեք` ինչ ա տեղի ունենում: Իրականում էս ամեն ինչը կապված է նրա հետ, որ Ցոլակ Ակոպյանը, մանավանդ վերջին շրջանում, շատ բաց պայքարում էր ինչպես Բրյուսովի համալսարանի գլխին սարքվող ապօրինությունների դեմ, այնպես էլ` որպես քաղաքացի, քաղաքացիական պայքար տանելով, այդ թվում նաև` «ՀայաՔվե»-ի շրջանակներում»:

Կալանավորումն առերևույթ հանցանք գործած մարդկանց նկատմամբ կիրառվում է, որպեսզի նախաքննության ընթացքին նա չխոչընդոտի, հիշեցրեց Սողոմոնյանը: «Պատկերացրեք` սա ի՞նչ կարգի «հանցանք» ա, որ մարդուն բերում են կալանքի: Սենց բաներին արձագանքել է պետք, յուրաքանչյուրիս նկատմամբ անելու են այն, ինչ ուզեն, եթե համապատասխան արձագանք չլինի: Հիշեցնեմ` 30-ականներին ոնց են համալսարանի մի դասախոսի նկատմամբ բռնաճնշումներ իրագործել, ով իր ելույթում նշել է, թե բուրժուական ժամանակաշրջանն աշխարհին տվեց Նապոլեոնին, իսկ սոցիալիստականը` Ստալինին: Կծիծաղեք, բայց այդ համեմատությունը մարդու կյանք է արժեցել: Սա յակոբինյան տեռոր է»,- նշեց նա:

2856 | 0
Facebook