Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ.

Համացանց

«Պետք է մոտ գտնվող շուկաները գրավել, այլապես ՌԴ-ն կշարունակի մեր քթից բռնած պարեցնել». Սամսոն Գրիգորյան

00:00, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2023 թ.
«Պետք է մոտ գտնվող շուկաները գրավել, այլապես ՌԴ-ն կշարունակի մեր քթից բռնած պարեցնել». Սամսոն Գրիգորյան

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտահանման հետ կապված
     Մեզ ամենամոտ հարևան երկրները մեծամասամբ մուսուլմանական երկրներ են։
     Կենդանական ծագման մթերք արտահանելու համար հայ արտադրողը պետք է ունենա, պարզ ասած, հալալ մթերքի սերտիֆիկատ։ Սա ենթադրում է, որ մթերքը չպետք է պարունակի խոզից ոչ մի բան և մորթված լինի հալալ կերպով (մուսուլմանական կանոններով)։
     Սա հայ արտադրողների համար մեծ խնդիր է։
     ՀՀ-ում դեռևս կա միայն պարզեցված տարբերակը, որը ընդունում են միայն ոչ շատ խիստ իսլամական պետությունները։ Սա ենթադրում է ընդամենը լաբորատոր ստուգում, որպեսզի խոզից ոչինչ չլինի մթերքի կազմում։ Սա արժե մոտ 200.000 դրամ ամեն անվանում ապրանքի խմբաքանակի համար։
     Երկրորդ՝ ավելի բարդ տարբերակը դեռևս նորմալ չի գործում, խոսվում է տարեկան 5000 դոլլար արժեքի մասին, սակայն ոչ հստակ։ Այս դեպքում մորթի ընթացքում պետք է ներկա գտնվի մոլլան։
     Այո քիչ բարդ է թվում, սակայն պետական մակարդակով այս հարցը կարգավորելու դեպքում, չեմ կարծում, որ այդքան բարդ լինի։ Այդ դեպքում գներն էլ ինքնաբերաբար կիջնեն։
     Ի՞նչ ունենք այս պահին, այս պահին ունենք խիստ բարդ խնդիրներ բոլոր այս հարցերում, այս պահին ՀՀ-ում չունենք օրինակ ռեալ գործող անկախ թռչունների մորթի սպանդանոցներ։
     Ի՞նչ է պետք անել.
     Պետք է առաջնահերթություն տալ այդ հարցերին։ Առաջին հերթին մոտ գտնվող շուկաները գրավել։ Պետական աջակցությամբ ստեղծել կենտրոնացված, մատչելի լիցենզավորման կառույցներ։ Որոնք իրապես կաշխատեն, այլ ոչ թուղթ վաճառելով կզբաղվեն։ Սա շատ կարևոր է, քանի որ երկար տարիներ մթերքի իրական որակ չապահովելու պատճառով միշտ այս շուկաներից դուրս ենք մնացել։
     Այն հատուկենտ արտահանումները, որոնք կան այս պահին, շատ չնչին են։ Բայց սրանց փորձը, որակը, աշխատաոճը պետք է մյուսների համար կրթության միջոց դառնան։
     Այս ամենը կարող է համակարգել միայն պետությունը, գոնե նախնական շրջանում։ Իսկ բարի ցանկություններով և մաղթանքներով արտահանման դիվերսիֆիկացիան կմնա շաաաատ հեռավոր ապագային։ Եվ ՌԴ-ն կշարունակի մեր քթից բռնած պարեցնել»:

3178 | 0
Facebook