Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հոնքը դզելու փոխարեն աչքն են վնասու». Վիտալի Մանգասարյան

02:06, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2023 թ.
«Հոնքը դզելու փոխարեն աչքն են վնասու». Վիտալի Մանգասարյան

Ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գործող իշխանությունը ժամանակ առ ժամանակ մեխանիզմներ է փորձում մշակել, այս կամ այն բնագավառի վերաբերյալ, բայց ինչպես փորձը ցույց է տալիս, այդ մեխանիզմները կա՛մ չեն աշխատում, կա՛մ թերի են աշխատում, կա՛մ էլ հոնքը դզելու փոխարեն աչքն են վնասում:
     Օրինակները այնքան շատ են, որ հատորներով կարելի է գրել, սկսած աղամաններից, վերջացրած անվտանգային մեխանիզմներից:
     Մասնավորապես, 2020 թվականին մեխանիզմ էին մտածել աշխարհազորի վերաբերյալ, փաստացի չաշխատեց:
     Մեխանիզմներ մշակելուց առաջ, շատ բան պետք չէ, պետք է ուղղակի մտածել, հաշվի առնել բոլոր հնարավոր սցենարները, ռիսկերը և այդպես շարունակ....
     Չգիտեմ, թե պատասխանատու շրջանակները որքանով են տեղյակ մեխանիզմների տեսությունից, խաղերի տեսությունից ու ընդհանրապես մտածելու ունակություն ունեն, թե ոչ, սակայն փաստն այն է, որ իրենց կողմից առաջարկվող մեխանիզմները, մեղմ ասած, չեն աշխատում, ավելին, շատ դեպքերում նույնիսկ վնասում են, ստեղծելով բազում խնդիրներ:
     Երբ ստեղծվեց զինվորականների ապահովագրման 1000 դրամների ֆոնդը, «պատիվ ունեմ» ծրագիրը, ներկայիս իշխանության տարբեր ներկայացուցիչներ հեգնանքով էին խոսում այդ նախագծերի վերաբերյալ, հնարավոր է չէին էլ հասկանում դրա կարևորությունը, սակայն փաստ է, որ այդ մեխանիզմներն իրենց օրոք էլ շարունակում են աշխատել:
     Ինչ եմ ուզում ասել, մեխանիզմները գործարկելուց առաջ, եթե խորը ու համապարփակ չես ձևակերպում ալգորիթմը, հաշվի չես առնում ունեցած ռեսուրսները և հնարավորությունները, վերջը լինում է այնպես, ինչպես եղավ աղամանի, աշխարհազորի և մի շարք այլ մեխանիզմների հետ»:

2388 | 0
Facebook