Ամանորյա տոների կապակցությամբ 2024 թվականին ոչ աշխատանքային կլինեն հունվարի 1-ը և 2-ը: Հունվարի 3-ից կսկսվի աշխատանքային տարին, այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Հունվարի 6-ին Սուրբ Ծնունդի և Հայտնություն տոնն է, այդ օրը ևս կլինի ոչ աշխատանքային:
Օրեր առաջ՝ քաղաքացիների հետ հարցուպատասխանի ընթացքում, Փաշինյանը շփոթմամբ նշել էր, որ 2024թ. աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 4-ից: