Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Կատար ժամանելուց հետո ինքնաթիռում կես ժամ սպասել է պաշտոնատար անձանց, գրում է Bild-ը։ Շտայնմայերը ժամանել է Կատար՝ Էմիր շեյխ Թամիմ Ալ Թանիի հետ հանդիպման։ Նա հանդես է գալիս որպես պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև բանակցող և աջակցում է պատանդների ազատ արձակմանը: Վայրէջքից հետո գերմանական պատվիրակությունն աստիճանաբար լքել է ինքնաթիռը, սակայն Գերմանիայի նախագահը որոշել է չիջնել և սպասել պաշտոնյաներին: Թերթի տվյալներով՝ կատարական կողմը ենթադրել է, որ նա ինքնուրույն կիջնի ինքնաթիռից և կգնա օդանավակայան, որտեղ կհանդիպի Ալ Թանիին։