Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2024 թ.

Համացանց

««Կեցցե նիկոլիզմը» արտահայտությունը copy-past չանողները նույնպես կտուգանվեն». Արշակ Զաքարյան

10:18, հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2023 թ.
««Կեցցե նիկոլիզմը» արտահայտությունը copy-past չանողները նույնպես կտուգանվեն». Արշակ Զաքարյան

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «6 ամսում ոչ մի անգամ չտուգանված քաղաքացիները կտուգանվեն՝ չտուգանվելու համար: Սեփական շարժական կամ անշարժ գույք չունեցող քաղաքացիները կմուծեն գույք չունենալու հարկ՝ «անգույքահարկ»: 2024 թվականից կգործի պարտադիր բժշկական ապահովագրություն բոլոր քաղաքացիների համար, այն կկոչվի ԲԱ ԱՊԷ (Բժշկական Ապահովագրումը Այսուհետ Պարտադիր Է»
     Կտուգանվեն նաև
     1. Ձմռանը գլխարկ չդնողները
     2. Պիցցա ուտողները
     3. 2 հոգուց ավել մեկ տեղում հավաքվողները
     4. Մաքուր ատամներ և խելացի հայացք ունեցողները
     5. Գրագետ գրառում անողները
     6. Ամռանը «դուխով բեյսբոլկա չկրողները»
     Ավտոբուսով երթևեկելու գումարները չեն փոխվի, կմնա 100 դրամ, բայց մարադրամները որպես անգործածելի արժույթ կվերացվի, կմնա միայն 1000 դրամանոցը, այսինքն մեկ լուցկու արժեքին համապատասխան ամենամանր դրամը...
     Մեկ ամբողջական փիղը կարժենա 10000 դրամ, բայց փղի դեֆեցիտի պատճառով կարող եք հինգ հազար էլ ավելացնել և մեկ ամբողջական հավ գնել: Կեցցե նիկոլիզմը, ուր քաղաքացու համար մեկ փիղն արժե ընդամենը 10000 դրամ...
     «կեցցե նիկոլիզմը» արտահայտությունը copy-past չանող քաղաքացիները նույնպես կտուգանվեն՝ չուզողության համար...»:

Աղբյուրը` Արշակ Զաքարյան
2317 | 1
Facebook