Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Ռադ արեք բանակից շարայինը և այս անիմաստ զինախաղերը». Մհեր Հակոբյան

23:36, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2023 թ.
«Ռադ արեք բանակից շարայինը և այս անիմաստ զինախաղերը». Մհեր Հակոբյան

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասել եմ, ասում եմ և, ցավոք, դեռ երևի ևս շատ անգամներ կասեմ` շարայինը պետք է, մեղմ ասած, ՀԵՌԱՑՆԵԼ ԲԱՆԱԿԻՑ: Ուղղակի, վերցնել և… հեռացնել: Սա նույնիսկ խորհրդային տարիներին էր դինոզավր, գնալով դեպի պրուսական XVIII-XIX դարեր, իսկ հիմա արդեն լրիվ ԾԱՂՐ Է: Մենք ուզում ենք ուժեղ բանակ ունենալ, մեր թշնամին մեր դեմ պայքարում է ՆԱՏՕ-ական ստանդարտի բանակով, իսկ մենք… վարչության պետի, գնդապետի կամ գեներալի որակը չափում ենք այդ թվում նաև կամ նույնիսկ ԳԼԽԱՎՈՐԱՊԵՍ նաև նրանով, թե նա… ի՞նչ կերպ է շարային անում և զենքով ի՞նչ վարպետությամբ է կյանքից կտրված ինչ որ վարժություն անում?!
     Նայում ենք ՊՆ հրապարակած վիդեոն` իմ կողմից շատ հարգված այս սպաները ակնհայտորեն բարձրագույն պաշտոններ են զբաղեցնում կամ զբաղեցնելու ՀՀ ՊՆ համակարգում: Արդյունքում, այս հարցում նրանց որակը ստուգելը ճիշտ կլինի բացառապես ՄԻԱՅՆ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, եթե նրանց պաշտոնական պարտականությունները կապված են լինելու պատվո պահակախմբի գործունեությունը կազմակերպելու հետ: Ի դեպ, նույնիսկ այս պարագայում զենքի հետ վարվելու նման վարպետություն կարող է չպահանջվել, բայց… Ենթադրենք, լավ, այդ դեպքում սա պետք է, սա որակի ցուցանիշ է:
     Իսկ ԱՅԼ ԴԵՊՔԵՐՈ՞ՒՄ: Չէ՞ որ այս սպաները ակնհայտորեն պատվո պահակախմբի գործունեության հետ ՉԵՆ ԱՌՆՉՎԵԼ ԿԱՄ ՉԵՆ ԱՌՆՉՎԵԼՈՒ: Եվ նրանց մասնագիտական որակը, այնուհանդերձ, ստուգել նաև նման զինախաղո՞վ: Իրո՞ք:
     Այս պարագայում սա ՈՉ ՄԻԱՅՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է, քանի որ մարդը կարող է, օրինակ, լավ հետախույզ կամ տեսաբան լինել, բայց նման զինախաղի չտիրապետել, այլև նույնիսկ ավելին, սա ՎՆԱՍԱԿԱՐ Է. լավ հետախույզը կամ տեսաբանը կզիջի այն մեկին, որը ՆՄԱՆ ԶԻՆԱԽԱՂԻՑ ԼԱՎ Է (օրինակ՝ անցյալում պատվո պահակախմբում է ծառայել), բայց իր կոնկրետ պաշտոնի համար ՉՈՒՆԻ լավ հետախույզին կամ տեսաբանին բնորոշ հատկանիշներ:
     Անընդունելի է, ԿՏՐՈՒԿ ՄԵՐԺՈՒՄ ԵՄ, մանավանդ մեր այս վտանգավոր պայմաններում՝ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐՎԱԾԻ ԵՆԹԱԿԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՂ ԵՐԿՐՈՒՄ: Իմ երազած բանակում նման բան չի կարող լինել:
     Ռադ արեք բանակից շարայինը և այս անիմաստ զինախաղերը»:

4290 | 1
Facebook