Լճաշենի մի քանի հազարամյա փոխադրամիջոցները
23:18, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2023 թ.
Դեռևս 1950-ական թվականներից բացահայտված Լճաշենի հնավայրը հատկապես ուշագրավ է ուշբրոնզեդարյան ամբողջական կառքերի և սայլերի օրինակներով, որոնք հայտնաբերվել են դամբարանաբլուրներից։ Լճաշեն , կառքեր, Ք.Ա. 15-14-րդ դարեր , փայտ Լճաշեն , կառքեր, Ք.Ա. 15-14-րդ դարեր , փայտ Հայկական լեռնաշխարհում անվավոր փոխադրամիջոցների վաղագույն օրինակները հայտնի են դեռևս Ք․ա․ 5-4-րդ հազարամյակներից՝ անիվների և սայլերի կավե մանրակերտերի տեսքով։ Խմբաքանդակ որսի տեսարանով, Ք.Ա. 15-14-րդ դդ, Լճաշեն, բրոնզ Երկանիվ սայլի պատկեր, ժայռապատկեր, Հուսո սար, Վայք. Երկանիվ սայլի պատկեր, ժայռապատկեր, Հուսո սար, Վայք. Լճաշենում փոխադրամիջոցների կիրառությամբ թաղումները մեծ տարածում են գտել հատկապես ուշ բորնզեդարում։ Հայտնաբերված սայլերը երկանիվ, քառանիվ և ճաղավոր անիվներով են, իսկ կառքերը բաց թափքով են, պատրաստված են կաղնու փայտից և ծփիից, ունեն փորագրություններ։ Ձիու գանգ` լծված կառքին Կառքին լծված ձիու հարդարանքներ, Ք.Ա. 15-14-րդ դդ, Լճաշեն Ուշբրոնզեդարի ժամանակրջանից հայտնաբերված դիասայլերի և դիակառքերի նմանատիպ 30 օրինակները Հայաստանը դարձնում են կառքերի կուտակման և զարգացման՝ տարածաշրջանի խոշորագույն կենտրոն։ Կառքի ճաղավոր անիվ, Ք․Ա․ 15-14-րդ դդ |
4062 | 0