Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ.

Համացանց

«Ծառերի խոր էտի մասին` պատկերավոր». Քրիստինա Վարդանյան

20:54, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2023 թ.
«Ծառերի խոր էտի մասին` պատկերավոր». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Ծառերի խոր էտի մասով առանձին նամակներին չպատասխանելու համար, այստեղ կասեմ հետևյալը։ Մատնաշունչով ձեր ծնողին տարաք վիրաբույժի մոտ, մատը այտուցված էր։ Համազգեստով մեկն ուղեկցեց դեպի վիրահատարան։ Երբ բերեցին պալատ հիվանդին, պարզվեց, որ հեռացրել են ամբողջ վերջույթը, մեկ թոքը և կարել են բերանը, համազգեստովն էլ ասեց, որ «երիտասարդացրել է», քաշը կպակասի, թեթև կապրի։ Սա է պատկերը»:

| | |
1526 | 0
Facebook