Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի արտաքին գործերի նախարարների մակարդակով առաջին նիստը վկայում է այն մասին, որ Ուկրաինան մոտենում է ՆԱՏՕ-ին։ Այս մասին Բրյուսելում նիստի մեկնարկից առաջ ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։ Նա նիստը պատմական է անվանել։
«Բոլոր դաշնակիցները համաձայն են, որ Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ»,- նշել է նա։