Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանը փորձում են դարձնել հարուստների և օլիգարխների քաղաք։
«Հեղափոխական» խմբակը` ՔՊԿ-ն, տարիներ շարունակ իշխանությունը գողանալու և պահելու համար խոստանում էին կոպեկ առ կոպեկ թալանածը ետ բերել ու տալ մեր քաղաքացիներին, բայց արի ու տես՝ սրանք կոպեկ-կոպեկ ժողովրդից են «թալանում» ու տալիս այս անգամ իրենց թալանողներին։
Կարմիր գծերը պետք է վերանար, այնինչ մի բան էլ թանկանում է` դառնալով մինիմալ աշխատավարձի կրկնակիի չափով։
Տարեկան 12000֏-ը փորձում են դարձնել 160.000֏։ Ինչո՞ւ, եթե կա բեռնաթափման այլ լուծում, որն առաջարկում է «Մայր Հայաստան» դաշինքը»: