Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող են բանակցել, եթե Փաշինյանը ժամանի Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Интерфакс-ը։
Նա նշել է, որ այժմ Պուտինի և Փաշինյանի միջև շփումների ծրագրեր չկան։ «Եթե պարոն Փաշինյանը ժամանի Սանկտ Պետերբուրգ, ապա նման հնարավորություն կլինի»,- ասել է նա։
Բացի այդ, Պեսկովը նշել է, որ Փաշինյանի և Պուտինի բանակցությունները կարող են ավելի շուտ տեղի ունենալ, եթե առաջնորդները դա անհրաժեշտ համարեն։