Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թանկացնելով՝ հարցը չի լուծվի». Հովսեփ Կուբատյան

14:24, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2023 թ.
«Թանկացնելով՝ հարցը չի լուծվի». Հովսեփ Կուբատյան

Երևանի ավագանու անդամ Հովսեփ Կուբատյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագծով, որը շրջանառում է Երևանի քաղաքապետարանը (իշխող փոքրամասնությունը), նախատեսվում է վճարովի ավտոկայանատեղում (կարմիր գիծ) կայանելու համար սահմանել հետևյալ դրույքաչափերը (խոսքը Երևանի կենտրոնի մասին է).
     1 ժամ - 300 դրամ
     1 օր - 2000 դրամ
     1 շաբաթ - 5000 դրամ
     1 ամիս - 18000 դրամ
     1 տարի - 160 000 դրամ:
     Համաձայն հիմնավորման` 2023 թվականի համար սահմանված դրույքաչափերի նկատմամբ բարձրացված դրույքաչափերն ուղղված են Երևանի կենտրոնի բեռնաթափմանը:
     Մենք այս հարցը ֆրակցիայում դեռ չենք քննարկել, բայց ես կարծում եմ, որ Երևանի կենտրոնի բեռնաթափումը համալիր գործողությունների ծրագիր է և միայն կայանումը թանկացնելով հարցը չի լուծվի: Առնվազն մարդուն պետք է այլընտրանք առաջարկել, թե ոնց նա պետք է հասնի կենտրոն: Այսօր գործող տրանսպորտը դեռ այլընտրանք չէ:
     Տեսնենք, թե էլ ինչ է առաջարկում իշխող ֆրակցիան մնացած մասերով և կհայտնենք մեր դիրքորոշումը»:

| | |
1968 | 0
Facebook