Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Քանզի վասնզի ինձ հա գրում են՝ ասեմ։ Մի շարք դասագրքերի վրայի QR կոդերը տանում են դբա սենց (էս պահին արդեն անջատել են թուրքական դրոշը, կայքը պարզապես անջատված է)։ Հրատարակչությունը, որը տվյալ գրքերն ա տպել ու տեղադրել քյուառները, ժամանակավոր կորցրել էր կայքը, որը կոտրել էին թուրքական հաքերները։
Բայց, վերջին երկու շաբաթում արդեն երկրորդ անախորժությունն ա QRների հետ, գալիս ենք պարզ եզրակացության. թվային խաղալիքներ ստեղծելուց հարկավոր է տասն անգամ չափել, հետո նոր տպել։
Հ.Գ. Հավելեմ, որ լավ է, գոնե մենակ նկար էր։ Կարող էին վիրուս կախել, պոռնոգրաֆիա, ֆիշինք, ինչ ասես»: