Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կառավարությունն ինչի՞ է ընկել ավտոներկրողների հետևից». Թադևոս Ավետիսյան

12:30, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2023 թ.
«Կառավարությունն ինչի՞ է ընկել ավտոներկրողների հետևից». Թադևոս Ավետիսյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը ներկայացրել է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը: Ըստ նրա՝ ներկայում պետական տուրքի գործող դրույքաչափերի կիրառման արդյունքում Գյումրու ԱՏԳ կենտրոնի՝ ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչություն, տարածքում գտնվող ժամանակավոր պահպանության պահեստում առկա է ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների կուտակում, ինչը պայմանավորված է գործող դրույքաչափերի ցածր լինելու հանգամանքով: Նշվել է, որ օրենքի նախագծով առաջարկվում է ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող տրանսպորտային միջոցի համար պետական տուրքի դրույքաչափերն օրական 1600 դրամի փոխարեն սահմանել 5000 դրամ՝ սկսած ժամանակավոր պահպանության 2-րդ օրվանից:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը դիմելով ՊԵԿ նախագահի տեղակալին՝ ասել է. «Ձեր կառավարությունն ինչի՞ է ընկել ավտոներկրողների հետևից. մարդիկ բիզնես են անում, եթե հարկերից խուսափում են, արդյունավետ վարչարարություն արեք, բացահայտեք, տուգանեք: Ի՞նչն ա խնդիրը, ի՞նչը ձեր դուրը չի գալիս ոլորտի հետ կապված: Տարվա վերջին նախագիծ եք բերում իրար վրա, ոլորտի բեռը բարձրացնում»:

«Կառավարությունն ինչի՞ է ընկել ավտոներկրողների հետևից». Թադևոս Ավետիսյան
| | |
1777 | 0
Facebook