ՄԱԿ-ի ԳԱ-ն բանաձև է ընդունել, որով կոչ է անում Իսրայելին ազատել օկուպացված Գոլանի բարձունքները
11:48, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2023 թ.
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով կոչ է անում Իսրայելին ազատել գրավյալ Գոլանի բարձունքները: Փաստաթղթի օգտին քվեարկել է 91 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը, 8 երկիր դեմ է քվեարկել, այդ թվում՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, ևս 62 երկիր ձեռնպահ է մնացել: Բանաձևի համահեղինակներն են Եգիպտոսը, Հորդանանը, Իրաքը, ԱՄԷ-ն, Սիրիան: