Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Առկա է «Արցախը հանձնող» անձանց հստակ շրջանակ». Կարեն Հեքիմյան

01:06, հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2023 թ.
«Առկա է «Արցախը հանձնող» անձանց հստակ շրջանակ». Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ո՞վ է հանձնել Արցախը:
     Բաբայան Սամվելն ասում է` Արցախը հանձնել ենք «մենք բոլորս» և շեշտում, որ Արցախի հանձնման հիմքը բացառապես նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է: Միաժամանակ` վերջինս նշում է, որ «նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դավաճանական է»:
     Անվիճելի է նոյեմբերի 9-ի փաստաթղթի դավաճանական լինելու վերաբերյալ պնդումը: Սակայն, չեմ կարող համաձայնվել, որ այդ փաստաթղթի ստորագրման համար «մենք բոլորս» մեղավոր ենք:
     Օրինակ, այդ փաստաթղթի ստորագրման պահին զենքը ձեռքին կռվող իմ հայրենակիցները, նոյեմբերի 10-ին այդ փաստաթղթի դեմ ընդվզողները, նոյեմբերի 10-ից հետո այդ փաստաթուղթն իրավական դաշտում վիճարկողները որևէ մեղք ունենալ չեն կարող: Ավելին, եթե հենց ինքը` Բաբայան Սամվելը, նոյեմբերի 9-ին զենքը ձեռքին կռվում էր, նոյեմբերի 10-ին փաստաթղթի դեմ ընդվզում էր, իսկ նոյեմբերի 10-ից հետո այդ փաստաթուղթը վիճարկում էր իրավական դաշտում, ապա նա ևս մեղավոր չէ Արցախի հանձնման համար:
     Այս իմաստով, սխալ է այն միտքը, որ Արցախը հանձնել ենք «մենք բոլորս», քանզի առկա է «Արցախը հանձնող» անձանց հստակ շրջանակ»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
5992 | 0
Facebook