Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ.

Համացանց

«ՀՀ արտահանումը ՌԴ աճում է միջինից պատիկներով ավելի բարձր տեմպով». Թադևոս Ավետիսյան

02:06, հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2023 թ.
«ՀՀ արտահանումը ՌԴ աճում է միջինից պատիկներով ավելի բարձր տեմպով». Թադևոս Ավետիսյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ արտահանումը ՌԴ աճում է միջինից պատիկներով ավելի բարձր տեմպով
     2022 թվական․
     ՀՀ ընդհանուր արտահանումը կազմել է 5,42 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ արտահանումը ՌԴ՝ 2,463 մլրդ դրամ, կամ ընդհանուրի 45,5 տոկոսը։
     2021 թվականի համեմատ 2022 թվականին ՀՀ ընդհանուր արտահանումն աճել է 80 տոկոսով, իսկ ՀՀ արտահանումը ՌԴ աճել է 3 անգամ, որը շուրջ 3,75 անգամ ավելի բարձր է ՀՀ արտահանման միջին աճի տեմպից։
     2023 թվականի հունվար-սեպտեմբեր․
     ՀՀ ընդհանուր արտահանումը կազմել է 5,12 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ արտահանումը ՌԴ՝ 2,645 մլրդ դրամ, կամ ընդհանուրի 52 տոկոսը։
     2022 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ ընդհանուր արտահանումն աճել է 45 տոկոսով, իսկ ՀՀ արտահանումը ՌԴ աճել է 85 տոկոսով կամ 1,215 մլրդ ԱՄՆ դոլարով, որը շուրջ 1,9 անգամ ավելի բարձր է ՀՀ արտահանման միջին աճի տեմպից։
     ՀՀ ընդհանուր արտահանման մեջ դեպի ՌԴ արտահանման տեսակարար կշիռը նախորդ տարվա համեմատ՝ 2023 թվականին ևս աճել է 6,5 տոկոաային կետով։
     Այս ընդհանրական գնահատմամբ փաստվում է․
     զարգացման իրական և առաջանցիկ ներուժ ունեցող երկրների հետ մեր երկրի արտաքին առևտրա-տնտեսական հարաբերությունների առանցքային դերի անտեսումը՝ իշխանական խմբակի կողմից իրենց նեղ կուսակցական-քաղաքական շահերով պայմանավորված, չի բխում, ավելին՝ ամբողջապես հակասում է մեր երկրի ազգային շահերին և երկարաժամկետ ու կայուն տնտեսական զարգացմանը»:

| | |
2015 | 2
Facebook