Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե Արցախում չեն ապրելու հայեր, Արցախի հարցը վերջնական փակվելու է». Տ. Քոչարյան

09:48, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2023 թ.
«Եթե Արցախում չեն ապրելու հայեր, Արցախի հարցը վերջնական փակվելու է». Տ. Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ներկա պահին հայերի վերադարձը Արցախ անիրատեսական է, պնդում են որոշ մարդիկ:
     Ի՞սկ երբ է լինելու իրատեսական:
     Ի՞սկ ոնց անենք, որ դառնա իրատեսական:
     Ի՞սկ որ ինչ-որ պահին դարձավ իրատեսական, արցախցի կգտնվի, որ կցանկանա վերադառնալ:
     Արդյոք այդ ժամանակ Երևանում, Պյատիգորսկում Մոսկվայում, Լոսում հայտնված ու արդեն հարմարություններ, նոր տուն-տեղ ստեղծած արցախցին կցանկանա ամեն ինչ թողնել և ետ վերդառնալ:
     Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ ինչքան երկար ժամանակ է անցնում, այդքան ավելի դժվար է մարդկանց վերադառնալը նախկին բնակության վայրերը:
     Եթե Արցախում չեն ապրելու հայեր, Արցախի հարցը վերջնական փակվելու է:
     Արցախում պետք է ապրեն հայերը: Արցախ վերադառնալու թեման փակողները՝ փակում են նաև հայկական Արցախի վերջին էջը:
     Արցախ վերադառնալու և Արցախի վերադարձի թեման պետք է լինի հայկական օրակարգի առաջնահերթ թեման:
     Որի առաջին քայլը՝ մեծ ու փոքր իշխանական ու որոշ ընդդիմադիր նիկոլներից ազատվելն է:
     Հ.Գ. Համարեք, որ սրանով բացում եմ Արցախի վերադարձի ու Արցախ վերադառնալու Օվերտոնի պատուհանը:
     Լայն եմ բացում, ու ով այս քամուց կնեղվի, թող մրսի ու սատկի»:

| | |
1578 | 0
Facebook