Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին և Նավալնին դարձել են «Տարվա երազողներ»՝ #Politico-ի վարկածով

09:30, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2023 թ.
Զելենսկին և Նավալնին դարձել են «Տարվա երազողներ»՝ #Politico-ի վարկածով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Politico-ի վարկածով դարձել է Եվրոպայի ամենաազդեցիկ գործիչը՝ «Երազողները» անվանակարգում: «Դա հաջող ընտրություն էր՝ հաշվի առնելով, որ 2023 թվականին նրան հաջողվել է Ուկրաինային հասցնել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի դռները»,- գրում են վարկանիշը կազմողները։ Վարկանիշի երկրորդ հորիզոնականում է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին։ Նոր ցուցակում ամենաազդեցիկ գործիչ է ճանաչվել լեհ քաղաքական գործիչ Դոնալդ Տուսկը, որն առաջիկայում պետք է դառնա Լեհաստանի վարչապետ։
     Վարկանիշի հեղինակները գլխավոր «գործիչ» են անվանել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին, որը սատարում է Ուկրաինային։

| | |
2079 | 0
Facebook