Այսօր ԱԺ նիստերի դահլիճի հարակից սրահում տեղի է ունեցել «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդեսի բացում, որը կազմակերպվել է ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի նախաձեռնությամբ։
Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարների միջոցով ցուցադրվում է 20-րդ դարի սկզբում Բաքվի հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգությունը, այդ թվում` հայկական թաղամասերը, Բաքվի հայ մագնատների ժառանգությունը, հայ ճարտարապետների և ինժեներների հեղինակած շինությունները, առանձին ճարտարապետների աշխատանքներ։
Ինչպես իր բացման խոսքում նշեց «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, այս միջոցառնման նպատակը Բաքվում հայերի կողմից կառուցված պատմամշակութային ժառանգության կոթողները մատնանշելը և որպես ապացույց ներկայացնելն է։ Այժմ գույքագրման մեծածավալ աշխատանքներ են կատարվում, որպեսզի առավել ստույգ թվեր ունենանք։
Ցուցահանդեսը կգործի մինչեւ դեկտեմբերի 20-ը: