Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2 ժամ հերթի մեջ երեկ, 4 ժամ հերթի մեջ այսօր՝ պետռեգիստրում, երբ ընդամենը նոր անձնագրիս տվյալները պետք է մուտք արվեր անհատ ձեռնարկատիրոջս վկայականի մեջ: Ընդ որում, միայն ես չէի՝ 5-6 ժամով կանգնողներ կային...
Բիզնես միջավայր, էլեկտրոնային կառավարում...
Ես ուղղակի չեմ հասկանում, եթե անձնագիրս փոխվել էր, դժվա՞ր էր այնպես անել, որ անձնագրային ծառայությունն այդ տվյալներն ուղղակի... հարկային փոխանցի:
Միասնական բազա՞, չէ, չենք լսել»: