Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ.

Համացանց

«Թույլ մի տվեք, որ քաղաքական ***իզմն ուտի ձեր ուղեղները». Էդուարդ Շարմազանով

00:36, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2023 թ.
«Թույլ մի տվեք, որ քաղաքական ***իզմն ուտի ձեր ուղեղները». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Թույլ մի տվեք, որ քաղաքական տրանսգենդերիզմն ուտի ձեր ուղեղները։
     Հայաստանի փրկությունը ազգային ու պահպանողական արժեքներին դավանելու մեջ է։
     Հերիք է մոդային, թրենդին ու բրենդին տուրք տալ։
     Ամեն գնով ձայն մուրալն ու քվե ստանալը իմը չէ։
     Ամեն գնով նպատակին հասնելը կեղտոտում է նույնիսկ ամենամաքուր թվացող նպատակը։
     Ամեն գնով լսարան մեծացնելը էլի իմը չէ։
     Ով այլ կերպ է մտածում՝ խնդիր չէ, կոստյումը հանեք շորտերով եթեր մտեք, բովանդակության փոխարեն անճաշակ հիմար մտքերով կոնտետ լցրեք ու դիտումներ ապահովեք։
     Իմ պայքարն արժեքների ու գաղափարների համար է, այլ ոչ թե՝ անձերի։
     Այդ արժեքները՝ ազգային- պահպանողականությունը, ավանդական ու հայկական արժեքներն են։
     Ես ոչ թե հնի, այլ՝ հավիտենականի ջատագովն եմ՝ Աստծո, Հայրենիքի, Ազգի, Եկեղեցու, Հայոց Բանակի ու Ընտանիքի։
     Հազար տեր ու կուսակցություն փոխածներն այսօր թրենդի մեջ են. ի՞նչ եք առաջարկում, մենք էլ գնա՞նք դրանց ճանապարհով մի երկու քվե ավել հավաքելու ու մի քանի լայք ավել ունենալու համար։
     Չէ, դա մերը չէ։
     Սպարապետ Վազգենն ասում էր. «Եթե նույնիսկ ամբողջ աշխարհը դառնա աղանդավորների ու հոմոսեքսուլների պաշտպան, ես նրանց պաշտպանը լինել չեմ կարող»։
     Ներոնն էլ, Հիտլերն էլ շատ հետևորդներ ունեին… հետո ի՞նչ։
     Ճշմարտությունը քանակի մեջ չէ, որակի մեջ է։
     Որակն է քանակ ապահովում։
     Իսկ քանի դեռ կարծում եք, թե քանակն է որակ բերում՝ կմնաք քաղաքական տրանսգենդերիզմի քարոզչության երջանիկ զոհեր»:

| | |
1801 | 0
Facebook