Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ.

Միջազգային

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները

15:54, երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2023 թ.
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները՝ ԶԼՄ-ների ֆինանսավորման մասին օրենքի խախտման կապակցությամբ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«2023 թվականի նոյեմբերի 28-ին ԱԳՆ են կանչվել ԱՄՆ-ի և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարները, ինչպես նաև Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը: Առանձին-առանձին հանդիպումների ընթացքում նրանց ասվել է, որ AbzasMedia լրատվական պորտալը այդ երկրներում գրանցված կազմակերպությունների մասնակցությամբ իրականացնում է ապօրինի ֆինանսական գործարքներ, այդ գործունեության մեջ ներգրավված են նշված երկրների դեսպանատները, և վճռական բողոք է արտահայտվել այդ գործունեության դեմ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

3772 | 0
Facebook