Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Տեր-Պետրոսյանին ուրացած կադրը». Էդուարդ Շարմազանով

15:30, երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2023 թ.
«Տեր-Պետրոսյանին ուրացած կադրը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տեր-Պետրոսյանին ուրացած անհաջող կադրը։ Ու սա զբաղեցնում է ՀՀ նախագահի պաշտոնը։ Այ քաղաքական զրո, եթե 1991-ին Հայաստանն Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս, ինչո՞ւ էր 1996-ին Լիսաբոնում Տեր-Պետրոսյանը վետո կիրառում։
     Ինչո՞ւ էր 2019-ին նոր շեֆդ՝ Նիկոլը գոռում՝ Արցախը Հայաստան է և վերջ։
     Սրա նմանները Նիկոլից վտանգավոր են։
     Նիկոլը՝ կիսագրագետ է, իսկ սրա նմանները կարող են գնալ գիտակցված սրիկայության հանուն նոր տերերի։
     Ամոթ քեզ, Վահագն Խաչատրյան, արդեն Խաչատուրյան։
     Ազգանվանդ հետ արժեքներդ ու սկզբունքներդ էլ փոխեցիր»:

Հիշեցնենք՝ ՀՀ նախագահն այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Արցախը Ադրբեջանի մաս ՀՀ-ն ճանաչել է 1991թ.:

5861 | 1
Facebook