«Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ առնվազն մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ, Շուշի կամ այն բնակավայրերը, որոնք պատմականորեն եղել են հայկական»,- այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասել է Ալեն Սիմոնյանը: «Բայց պետք է հասկանանք՝ մենք, նկատի ունեմ մեզ ու Ադրբեջանին, խոսում ենք խաղաղության մասին՝ ուղղակի խոսելու համա՞ր, թե՞ իրոք մտովի պատրաստ ենք գնալ խաղաղության. այն պետք է կառուցել այսօր՝ բացառելով ատելության խոսքը, մարդկանց էթնիկ բաժանումների ձևով վերաբերվելը, էլ չեմ ասում՝ էթնիկ զտումների մասին»,- նշել է ԱԺ նախագահը: