ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով՝ «Արցախի հարցն արդեն լուծվա՞ծ է» հարցին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Ի՞նչ ա նշանակում՝ Արցախի հարցը լուծված է. կներեք՝ ո՞րն է լուծվածը, չլուծվածը: ՀՀ-ն նման հարց այսօր չունի, ՀՀ-ն լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղը մեջը: Սա արդեն երևի մի ութ անգամ ասել ենք վերջին մեկ-երկու տարվա ընթացքում»: Լրագրողի դիտարկմանը՝ ձեր հայրենիք Աղդամն էլ մե՞ջը, նշեց. «Իմ հայրենիքը հայկական լեռնաշխարհն է, որի մասին մի չորս անգամ ասել եմ. եթե էլի կծելու բան ունես, ասա»: