«Արցախի պետական ինստիտուտները գործում են՝ ի՞նչ անեն»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նրա խոսքով՝ արցախահայության իրավունքները Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր անդրադարձել Արցախի պետական ինստիտուտների պահպանման հարցին՝ այն անվանելով ուղիղ սպառնալիք ՀՀ անվտանգությանը: Օրեր առաջ էլ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն էր հայտարարել, որ Արցախի պետական ինստիտուտները պահպանելով՝ անկեղծ չենք լինի Ադրբեջանի հետ: