Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Ինչու են Թուրքիան և Ադրբեջանը ձգտում ամեն գնով թույլ չտալ հայկական բանակի վերականգնումը». Օմեր Չելիք

23:56, երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2023 թ.
«Ինչու են Թուրքիան և Ադրբեջանը ձգտում ամեն գնով թույլ չտալ հայկական բանակի վերականգնումը». Օմեր Չելիք

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով տեսանյութ. «Թուրքիայի իշխող՝ Արդարություն և զարգացում կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը երեկ իր ելույթում նշել է, որ ժամանակին ԱՄՆ սպառնացել է Թուրքիային, որ եթե Թուրքիան շարունակի աջակցել Ադրբեջանին Արցախի դեմ, ապա կզրկվի ամերիկյան F-16 և F-35 կործանիչներից։ Այս հանգամանքը «շանտաժ» որակող Չելիքը չի նշում, որ Թուրքիան ոչ միայն չի տրվել այդ սպառնալիքին, այլև կործանիչների թեման էլ որևէ կերպ չի փակվել և Թուրքիան գնման գործընթացը շարունակում է։
     Այս հոլովակն այն մարդկանց համար է, որոնց թվում է, որ Թուրքիայի՝ մեր պետության հանդեպ ունեցած ծավալապաշտական նկրտումների դեմ յոթ սարից այն կողմ գտնվող պետություններ, որոնք նաև Թուրքիայի դաշնակիցն են, իրական քայլեր են անելու։ 1991-2020 թթ. Թուրքիային զսպող միակ իրական գործոնը Հայկական բանակն էր և դրա միջոցով ձևավորված անվտանգային միջավայրը։ Այսօր էլ է հնարավոր դա վերականգնել, և հենց այդ պատճառով են Թուրքիան և Ադրբեջան ձգտում ամեն գնով թույլ չտալ հայկական բանակի վերականգնումը»:

9457 | 0
Facebook