Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչքանով հասկացա՝ վերացնել բառը դուրները չի եկել». Հրանտ Բագրատյան

11:48, երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2023 թ.
«Ինչքանով հասկացա՝ վերացնել բառը դուրները չի եկել». Հրանտ Բագրատյան

Այսօրվա դատական նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրուցում, անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին, այն է՝ բռնության կոչեր հնչեցնելը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասել է. «2023-ի ապրիլի միտինգը նրա համար էր, որ կոչ անենք՝ Փաշինյանը ճանաչի Ղարաբաղը: 2022-ի հոկտեմբերին նա ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրանից հետո Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը՝ ասելով, որ եթե Արցախն իմն ա, ինչի՞ պիտի ստեղ միջանցք լինի, ռուս խաղաղապահներ լինեն: Ապրիլի իմ ելույթի ժամանակ ասացի՝ եթե գետինը չորանա, պատերազմ է լինելու, Ղարաբաղը դատարկելու են, 4 ամիս հետո եղավ էդ բանը... Էսօրվա դատական նիստում մեղադրողն ասաց՝ մեր դուրը չի եկել վերացնել բառը: Բայց չի ասված չէ՞՝ վերացնել, ջարդել. վերացնել բառը Թումանյանն օգտագործում էր վսեմացնելու իմաստով, այն բազմիմաստ բառ է: Ինչքանով հասկացա՝ վերացնել բառը դուրները չի եկել»,- նշել է նախկին վարչապետը:

Հիշեցնենք, ըստ մեղադրանքի, «Բագրատյանը 2023 թվականի ապրիլի 4-ին, ժամը 16:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 19-րդ հասցեում գտնվող ՀՀ ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության կողմից անցկացվող հավաքի ժամանակ, բարձրացել է որպես ելույթի հարթակ ծառայող ավտոքարշակի թափքի վրա և բարձրախոսով՝ հրապարակային եղանակով, որը լուսաբանվել է տարբեր լրատվամիջոցներով և ինտերնետային կայքերով, հետևաբար հասու է դարձել հասարակության լայն շրջանակի համար, քաղաքական հայացքներով պայմանավորված, այն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված անվտանգային և տնտեսական վիճակի մեջ մեղադրելով վերջինիս, դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու կոչեր, այն է՝ խոսելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, ասել է. «արա ինչի եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով», որպիսի գործողությունը ՀՀ-ում հետպատերազմական, կարելի է ասել շարունակվող պատերազմական իրավիճակով և լարված քաղաքական իրադրությամբ պայմանավորված Հ. Բագրատյանի համակիրների կամ որոշակի կարգավիճակում գտնվող անձանց՝ «ընդդիմադիր հայացքներ ունեցող, պատերազմից տուժած ընտանիքների» մոտ, առանց խոսքի արժանահավատությունը վերլուծելու, բռնության կոչերն իրագործելու իրական վտանգ է ստեղծել»:

«Ինչքանով հասկացա՝ վերացնել բառը դուրները չի եկել». Հրանտ Բագրատյան
2238 | 0
Facebook