Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«ՀԷՑ-ն էլեկտրաէներգիայի իր կորուստները մեր կենցաղի ու նյարդերի հաշվին է լրացնում». Ն. Մկրտչյան

10:18, երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2023 թ.
«ՀԷՑ-ն էլեկտրաէներգիայի իր կորուստները մեր կենցաղի ու նյարդերի հաշվին է լրացնում». Ն. Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հովհարաձև անջատումները դարձել են մեր կյանքի հին-նոր ուղեկիցը։ ՀԷՑ-ն էլեկտրաէներգիայի իր կորուստները մեր կենցաղի ու նյարդերի հաշվին է լրացնում։ Ընդ որում, անջատումների ժամանակացույցում, օրինակ, մեր թաղամասի հոսանքազրկումը չի արտացոլվում, և անհայտ է մնում, թե որքան ժամանակով են մեզ զրկում էլեկտրաէներգիայից։
     Պատշաճ վարչարարության բացակայության և թույլ վերահսկելիության պայմաններում, երբ ցանկացած թաղամասում ով որտեղից ասես, անվտանգության պայմանները խախտելով, էլեկտրալարեր է անցկացնում, մի մասը՝ ձախ լարանցումներ իրականացնում՝ տեղամասային տեսուչների գիտությամբ կամ անտարբեր հայացքների տակ, ՀԷՑ-ը, իրավիճակը կարգավորելու փոխարեն, անցել է էլեկտրաէներգիայի անջատումների մեթոդներին։ Ի՞նչ փույթ, թե անհայտ ժամանակով անջատումներն ի՜նչ վնաս են հասցնում սպառողներին և նրանց կենցաղային էլեկտրոնիկային։
     ՀԷՑ Համակարգը նոր կարգավորումների, պատշաճ վարչարարության և վերահսկելիության կարիք ունի, ոչ թե հովհարաձև անջատումները պարտադրաբար մեր՝ սպառողներիս կյանք խոթելու»:

2026 | 0
Facebook