Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ.

Թերթերի տեսություն

Որքա՞ն ունեցվածք ունի հլու-հնազանդ կոճակ սեղմող պատգամավորը. «Ժողովուրդ»

09:18, երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2023 թ.
Որքա՞ն ունեցվածք ունի հլու-հնազանդ կոճակ սեղմող պատգամավորը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը 2009-2021 թվականներին եղել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի պատմության, հասարակագիտության և տնտեսագիտության ուսուցիչ: Ղազարյանը 2016 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, իսկ պատգամավորական մանդատը ստացել է 2021 թվականին։
     Պատգամավորը հայտարարագրել է 2016 թվականին նվիրատվություն ստացած մեկ բնակարան բազմաբնակարան շենքում՝ Սյունիքի մարզի Կապան համայնքում։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 4 մլն 464 հազար դրամ, որը տարեսկզբի համեմատ՝ աճել է 5,5 անգամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն 600 հազար դրամ, որը տարեսկզբի համեմատ՝ գրեթե կրկնապատկվել է։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 8 մլն 871 հազար դրամ, որից 8 մլն 492 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովից:
     Պատգամավոր Ղազարյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից կենսաթոշակ է ստացել տարեկան 379 հազար դրամ։ Ազգային ժողովում ակտիվությամբ աչքի չընկնող Պողոսյանը հանդիսանում է 6 դպրոցի եւ 1 հատուկ կրթահամալիրի («Կապանի N5 հիմնական դպրոց», «Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր», «Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոց», «Սյունիքի միջնակարգ դպրոց», «Արծվանիկի միջնակարգ դպրոց», «Գեղանուշի միջնակարգ դպրոց», «Ճակատենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ների) կառավարման խորհրդի անդամ։

Հավելենք նաև, որ Ղազարյանը այն իշխանականներից է, որն իշխանությունների որոշումներին կողմ քվեարկելու համար է խորհրդարան եկել, հլու-հնազանդ սեղմում է անհրաժեշտ կոճակները, առանց սեփական տեսակետի, եւ օգտվում «անվճար տուրիստական փաթեթներից»՝ գնում է գործուղումների Հայաստանում կամ դեպի արտերկիր»:

Մանրամասները՝ թերթի համարում:

2921 | 0
Facebook