Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ.

Համացանց

«Քպ-ականները տարածում ու ծաղրում են այս նկարը». Արմեն Աղայան

23:48, երկուշաբթի, 27 նոյեմբերի, 2023 թ.
«Քպ-ականները տարածում ու ծաղրում են այս նկարը». Արմեն Աղայան

«Հայկական ընտրություն» նախաձեռնության համակարգող Արմեն Աղայանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել գրել. «ՔՊ-ականները տարածում ու ծաղրում են այս կամարի նկարը` դրանով ծաղրելով հայրենատեր հայերին, որոնք, իբրև թե, նման մանկամիտ բաներ են անում, իրական 29,8-ը թողած` Էրգիր կամ Արցախ են երազում։
     Իսկ ես վստահ եմ, որ այս նկարը հենց նիկոլականներն են սարքել։ Ոչ մի նորմալ հայ, Արևմտյան Հայաստանի պահանջատիրությունը նման կերպ չէր պատկերի։ Նախ չէր առանձնացնի ոչ մի քաղաք։ Կարինը, Կարսը, Մուշն ու Սասունը նորմալ հայերի համար հավասարարժեք են ու ոչ մեկի մտքով չէր անցնի առանձին Վանի վրա կենտրոնանալ, անգամ` վանեցիների։ Պահանջատիրությունը նորմալ հայերը սովորաբար արտահայտում են քարտեզներով, այլ ոչ թե մուլտիկային պատկերներով, առավել ևս` բացարձակ կեղծ պատկերներով։ Եթե ուզենային պատկերով արտահայտել, ամենայն հավանականությամբ, կգործածեին իրական ճանաչելի պատկեր, կամ որը արտահայտում է հայապատկանությունը, օրինակ, նույն Ախթամարի վանքը կարող էին պատկերել։ Այլ փաստարկներ էլ կան, որ սա կեղծիք է, բայց չծանրացնեմ։ Սա միայն կարող էր նկարել թեմայի հետ կապ չունեցող ինչ-որ գործակատար։ Անգամ եթե չբացառենք, որ սա կարող է նկարած լինել ինչ-որ սուրիահայ կամ պարսկահայ երեխա, միևնույն է այն գտել ու որպես քարոզչական գործիք տարածում են գործակատարներ։
     Քպ-ականներն իրենց արևին լուրջ քարոզչական գործիք են սարքել նորմալ հայերին ու պահանջատիրության, հայրենիքի ազատագրության ցանկացած միտք ծաղրելու համար։ Նաև ասելու համար, որ քանի որ մեր Վան գնալը իրատեսական չէ, ապա թուրքերի «արևմտյան ադրբեջանը» իրենցով անելու պլաններն էլ նույնքան անիրատեսական են, հետևաբար «խաղաղության օրակարգով» արված և արվելիք բոլոր զիջումները վտանգներ չեն պարունակում։
     Փոխարենը Թուրքերի Էրիվան մուտքը ավելի նման է իրական քարոզչական պլակատի։ Թուրքերը սիրում են հին բաներ պեղել, որտեղ Երևանում մզկիթ կա պատկերված, հատկապես մի ռուսական մեդալ են սիրում տարածել, ուստի իրենց հենց այդպիսի, նկարովի կեղծ պատկեր էր պետք` որպես Երևանի թուրքական ապագայի խորհրդանիշ, բա հո Մատենադարանը կամ Կասկադը չէի՞ն պատկերելու։ Բացի այդ, թուրքերը զուգահեռ են տանում Աղդամ ու այլ քաղաքներ իրենց տոնական մուտքերի հետ ու ակնարկում են, որ հայերի իրենց ողորմածությանը հանձնվելուց, տարբեր միջանցքներ, անկլավներ և գյուղեր հանձնելուց հետո հերթը Երևանին էլ կհասնի։ Ինչո՞ւ ոչ, եթե պատկերացնենք մեր արտագաղթի աճող տեմպերը։
     Հնարավոր է քպ-ական դարձած նախկին հայերը թուրքերի նկարը տեսել են ու որոշել են այդ Վանի անհեթեթությունը նկարել ու իրար կողքի դնել՝ միանգամից ծաղրելու համար ադրբեջանցի քարոզիչներին ու հայրենատեր հայերին»։

Աղբյուրը` Արմեն Աղայան
8893 | 1
Facebook