Կոլեկտիվ Արևմուտքի երկրներն ամեն ինչ անում են՝ աշխարհում դոմինանտությունը շարունակելու համար: Այս մասին «Պրիմակովյան ընթերցանություն» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Աշխարհում աստիճանաբար նոր աշխարհակարգ է առաջանում: Սակայն հայտնի խումբն ամեն ինչ անում է՝ աշխարհում դոմինանտությունը պահպանելու համար»,- ասել է նա:
Պուտինի խոսքով՝ հենց Արևմուտքի գործողություններն են հանգեցրել ուկրաինական ճգնաժամին: