Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 28 փետրվարի, 2024 թ.

Հարցազրույցներ

«Կուրսեցիներ ենք եղել, հաց ենք կիսել, բայց նողկում եմ նրանից․ նա չի սիրում Հայաստանն ու հայ ժողովրդին»․ Հուսիկ Արա

17:06, կիրակի, 26 նոյեմբերի, 2023 թ.
«Կուրսեցիներ ենք եղել, հաց ենք կիսել, բայց նողկում եմ նրանից․ նա չի սիրում Հայաստանն ու հայ ժողովրդին»․ Հուսիկ Արա

Բանաստեղծ Հուսիկ Արան և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համակուրսեցիներ են եղել, բայց, ինչպես 24TV-ի եթերում նշեց Հուսիկ Արան, երբեք չէր կարող պատկերացնել, որ Փաշինյանը ժողովրդի հետ այսպես կվարվեր․ «Սիրում ու հարգում եմ այդ ժամանակահատվածը, որ եղել ենք համակուրսեցիներ, մարդկայնորեն իր նկատմամբ որևէ վատ բան չունեմ, ճիշտ հակառակը, մարդկայնորեն ինքն ինձ հարազատ է, ես ուղղակի նողկում եմ իր վարած քաղաքականությունից ու այն ապոկալիպսիսից, որ բերեց մեր գլխին։ Վաղն ինքը զրկվեց իշխանությունից, իմ սիրտը ցավելու է իր համար՝ որպես մարդ, որովհետև ժամանակին ընկերություն ենք արել, իրար հետ հաց ենք կերել։ Ինձ ճիշտ հասկացեք, ես իմ անցյալը չեմ ուրանում, բայց ես չէի կպատկերացնի, որ այսպես կվարվեր․․․ Սկզբնական շրջանում մեծ հավատ ունեի, բայց խնդրեմ, ունեցանք կորսված Արցախ, կորսվող Հայաստան»,- նշել է բանաստեղծը։ Նրա խոսքով՝ Փաշինյանը չի սիրում Հայաստանն ու հայ ժողովրդին, այլապես 2020թ․ նոյեմբերի 9-ին կհեռանար։

Հուսիկ Արայի հարցազրույցը
23856 | 3
Facebook