Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Չկար վստահություն, որ ռուսները կկատարեն պայմանավորվածությունը»․ Արախամիան մանրամասներ է ներկայացրել

10:48, կիրակի, 26 նոյեմբերի, 2023 թ.
«Չկար վստահություն, որ ռուսները կկատարեն պայմանավորվածությունը»․ Արախամիան մանրամասներ է ներկայացրել

Ուկրաինայի Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, որը գլխավորում էր ուկրաինական պատվիրակությունը Ռուսաստանի հետ բանակցություններում, «1+1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ 2022-ի գարնանը ռուսական պատվիրակությունն առաջարկել է ավարտել պատերազմը, եթե Ուկրաինան ընդունի չեզոքություն և հրաժարվի միանալ ՆԱՏՕ-ին։ Ըստ Արախամիայի՝ ուկրաինական կողմը չի ընդունել այդ առաջարկը երկու պատճառով. «Նախ՝ դրա համար կպահանջվեր փոխել Սահմանադրությունը, որտեղ ասվում է, որ Ուկրաինան պատրաստվում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, երկրորդ՝ կար անվստահություն ռուսների նկատմամբ․ մենք չէինք կարող ինչ-որ բան ստորագրել․ այնտեղ բոլորը շունչ կքաշեին, հետո ավելի պատրաստված կհարձակվեին։ Բացի այդ, երբ մենք վերադարձանք, եկավ Բորիս Ջոնսոնը և ասաց, որ մենք ընդհանրապես ոչինչ չստորագրենք և կռվենք»,- նշել է քաղաքական գործիչը։

5508 | 1
Facebook