Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով․ «Այսօրվա «քաղաքային իշխանության» դեմքը սա՛ է, երբ հայազգի մեծն կոմպոզիտորի, վարդապետի արձանի պատվանդանը բարեկարգելու փոխարեն քաղաքում մեծ ջանասիրությամբ լծված են տեղադրելու օտարազգիների արձաններ։
Ազգի կործանումը սկսվում է այնտեղից, երբ իշխանությունը օտարներին հաճոյանալու համար կորցնում է մեր մշակույթը»։