Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տխուր ամիս դուրս եկավ նոյեմբերը հայկական շախմատի համար։ Թեև Եվրոպայի թիմային առաջնությունում տղամարդիկ նվաճեցին երրորդ մրցանակային տեղը, բայց բոլոր առանձին վերցրած հավաքականի անդամները խաղացին իրենց ներուժից ցածր, իսկ վերջերս անհատական վարկանիշը էականորեն բարձրացրած ու թիմի առաջնորդ դարձած Հայկ Մարտիրոսյանն ընդհանրապես ծախողվեց այդ դերում։ Նույնպես անհաջողությամբ, բայց մրցանակային տեղերից հեռու հանգրվանելով, ավարտվեց առաջնությունը կանանց հավաքականի համար։ Համարյա նույն օրերին կայացած պատանիների ու աղջիկների աշխարհի անհատական առաջնությունում երեք տարիքային խմբերում (18,16,14) Հայաստանի ներկայացուցիչները ոչ միայն չփորձեցին հավակնել բարձր տեղերին, այլ 10-ից 6-ը վատթարացրեցին իրենց վարկանիշները...»։